Աշխարհ

Մեքսիկայում ֆուտբոլի դաշտում հարձակման հետևանքով կա 11 զոհ, 12 վիրավոր

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում ֆուտբոլի դաշտում հարձակման հետևանքով կա 11 զոհ, 12 վիրավոր

Մեքսիկայում զինված անձինք ֆուտբոլի դաշտում հարձակում են իրականացրել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, 12-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Independent պարբերականը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 25-ին, Գուանախուատոյի նահանգի Սալամանկա քաղաքում, Լոմա դե Ֆլորես համայնքի հավաքի ժամանակ։ Վիրավորների թվում կան կին և երեխա։

Հարձակման շարժառիթը դեռ հայտնի չէ, սակայն Գուանախուատոյի նահանգում բռնության բազմաթիվ դեպքեր են գրանցվում հանցախմբերի միջև հակամարտության պատճառով։

Իր հերթին The Sun պարբերականը հաղորդում է, որ հարձակումն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է 4 տղամարդու կողմից, որոնք եղել են պիկապ մեքենաներով։ Տպավորություն է եղել, որ հրաձիգները կրակ են բացել առանց որևէ խտրականության՝ արձակելով ավելի քան 100 գնդակ։

Սալամանկայի քաղաքապետ Սեսար Պրիետոն դիմել է երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումին՝ խնդրելով օգնել վերահսկել բռնությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում