Շինարարությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության առաջնորդող ուղղություններից մեկը՝ պահպանելով աճի դինամիկան

3 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականին իր գործունեությունն իրականացրել է հինգ հիմնական ուղղություններով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին մամլո ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը։  

Նրա խոսքով՝ Քաղաքաշինության կոմիտեի համար նախորդ տարում գործունեության առաջին ուղղությունը եղել է քաղաքաշինական նորմերի մշակումն ու արդիականացումը, քանի որ այդ նորմերով է կարգավորվում ամբողջ ոլորտը, ուստի այդ ուղղությունը կոմիտեի համար առանցքային է։ Երկրորդը քաղաքաշինական գործընթացների կանոնակարգումն է, պարզեցումն ու հստակեցումը, որն իր կարևորությամբ առնչվում է գրեթե բոլոր քաղաքացիներին։  

Երրորդը քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունների լիցենզավորումն է, վարկանիշավորումն ու մոնիթորինգը, առավել ևս, որ ոլորտում ներգրավված կազմակերպությունների պատշաճ աշխատանքից են կախված բազմաթիվ արդյունքներ։ Չորրորդը բնակարանային ֆոնդի կառավարումն է  ու դրա հետ կապված զարգացման ծրագրերը։ Եվ հինգերորդը կապիտալ շինարարական ծրագրերի իրականացումն է։  

«Շինարարությունը շարունակում է մնալ ՀՀ տնտեսության առաջնորդող ուղղություններից մեկը՝ պահպանելով աճի դինամիկան։ Ըստ այդմ՝ 2024 թվականի համեմատ՝ նույն 11 ամիսների կտրվածքով արձանագրվել է 20 տոկոսի աճ։ Շուրջ 645 միլիարդ դրամի ծավալով շինաշխատանքներ են իրականացվել։ Մասնավորից բացի,  պետական պատվիրատուները նույնպես իրենց կարողությունները զարգացրել են։ Նրանք արդեն պատրաստ են իրենց ռեսուրսներով սպասարկել այն մեծ ծավալի կապիտալ շինարարական ծրագրերը, որոնք իրականացվում են այսօր Հայաստանում»,- ասաց Վարդանյանը։  

Նա հավելեց, քաղաքաշինության կոմիտեն 2025 թվականի ընթացքում համակարգել է 101 շինարարական և շուրջ 70 նախագծային ծրագրեր, որոնք ներառել են ինչպես դպրոցներ, մանկապարտեզներ, բուժկենտրոններ, մշակութային հաստատություններ, մարզադահլիճներ, բնակելի շենքեր, այնպես էլ հաջորդ 300 դպրոցների կառուցման համար նախագծային աշխատանքները։    

«Երբ մեկնարկի կապիտալ շինարարության նոր շրջափուլը, մենք արդեն կունենանք պատրաստի նախագծերի նոր փաթեթ։ Այդ գործընթացը լինելու է շարունակական»,- ասաց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը։

Հայերեն English 中文

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն