Աշխարհ

Ճավա կղզում առնվազն ութ մարդ է զոհվել սողանքի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Ճավա կղզում առնվազն ութ մարդ է զոհվել սողանքի հետևանքով

Ինդոնեզիայի Ճավա կղզում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքը խլել է 8 մարդու կյանք, ևս 82-ը համարվում է անհետ կորած։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է տեղական Kompas հեռուստաալիքը։

Սողանքը տեղի է ունեցել հունվարի 24-ի վաղ առավոտյան Պասիր Լանգու գյուղում (Արևմտյան Ճավա նահանգի Արևմտյան Բանդունգի շրջան)։ Մի քանի օր տևած ուժեղ անձրևների պատճառով գետերը դուրս են եկել հունից, իսկ ջրի և ցեխի հեղեղները ավերել և ծածկել են լեռնային բնակավայրերի տները։

«Փրկարարները որոնում են 82 բնակչի, որոնք, հնարավոր է, մնացել են ցեխի և փլատակների տակ։ 24 մարդու հաջողվել է փրկվել»,-հայտնել է բնական աղետների հետևանքների վերացման Ինդոնեզիայի ազգային գործակալության ներկայացուցիչ Աբդուլ Մուհարին։ Նշվում է, որ 8 զոհերի մարմինները հայտնաբերվել են արհավիրքից ամենից շատ տուժած Պասիր Կունինգ բնակավայրում։

Սողանքի գոտուց 100 մետր շառավղով տարածքում բնակվող մարդիկ տարհանվել են նոր փլուզումների վտանգի պատճառով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում