Քաղաքականություն

Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ երկու ժողովուրդները մոտ են միմյանց. Երևանում էր Մեքսիկայի Պատգամավորների պալատի պատվիրակությունը

2 րոպեի ընթերցում

Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ երկու ժողովուրդները մոտ են միմյանց. Երևանում էր Մեքսիկայի Պատգամավորների պալատի պատվիրակությունը

Խորհրդարանական համագործակցության շրջանակում Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության՝ ՀՀ ազգային ժողով այցի շրջանակում քննարկվել են օրակարգային մի շարք հարցեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանից մանրամասներ են ներկայացրել:

Պատվիրակներին ընդունել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը՝ կարևորելով Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումը, փոխայցերի ակտիվացումը:

Պատվիրակներն ապա հանդիպել են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանի հետ: «Չնայած աշխարհագրական հեռավորությանը՝ երկու ժողովուրդները մոտ են միմյանց»,-նշել է Խանդանյանը:

Նա հավելել է, որ Հայաստանը կարևորում է Մեքսիկայի հետ հարաբերությունների զարգացումը: Կարևորվել է նաև երկկողմ չվերթների իրականացումը:

Խանդանյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված երկխոսության մասին:

Փոխգործակցությանը վերաբերող հարցերի շրջանակ է քննարկվել  նաև Հայաստան-Մեքսիկա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Խաչատրյանի հետ:

Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոն ուրախությամբ է նշել Հայաստան-Մեքսիկա փոխգործակցության մասին: «Առաջինը, որ գրավեց իմ ուշադրությունը, ձեր երկրում արձանագրված տնտեսական աճի տեմպերն են»,-ասել է նա:

Պատվիրակները նաև ծաղիկներ են խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում