Քաղաքականություն

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբը երկրորդ հանդիպումն է անցկացրել

1 րոպեի ընթերցում

ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբը երկրորդ հանդիպումն է անցկացրել

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբը երկրորդ հանդիպումն է անցկացրել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Սոնաթա Քոուլթերը ողջունել են նույն օրը Դավոսում հանդիսավոր արարողության ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած Խաղաղության խորհրդի ստեղծումը և կառույցին Հայաստանի՝ որպես հիմնադիր անդամ միանալը: 

Երկուստեք գոհունակությամբ արձանագրվել է ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման ուղղությամբ արձանագրված առաջընթացը և որպես ևս մեկ կարևոր ձեռքբերում առանձնանշվել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի` Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի ընդունումը:

Աշխատանքային խումբն անդրադարձ է կատարել տնտեսական համագործակցության, էներգետիկայի, բարձր տեխնոլոգիաների և այլ ոլորտների օրակարգային հարցերին՝ նախանշելով առաջիկա անելիքները:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolFrançaisРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում