Իրան

ՄԱԿ-ում Իրանին կոչ է արել վերականգնել համացանցի հասանելիությունը

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ում Իրանին կոչ է արել վերականգնել համացանցի հասանելիությունը

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների բարձր հանձնակատար Ֆոլկեր Տյուրկն Իրանի իշխանություններին կոչ է արել վերականգնել երկրի ներսում համացանցին հասանելիությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Այս անջատումը, որն ամենաերկարատևն է Իրանի ամբողջ պատմության ընթացքում, լրջորեն սահմանափակել է հասանելիությունը տեղեկատվությանն ու կապի միջոցներին։ Իրանցիները չեն կարողանում շփվել միմյանց հետ, այն մարդկանց, որոնք երկրից դուրս են գտնվում, և տեղեկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջ»,- նշել է պաշտոնյան։

Բողոքի ցույցերն Իրանում սկսվել են 2025 թ. դեկտեմբերի վերջին իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և հիպերինֆլյացիայի պատճառով։ Սկզբում բողոքի ցույցերի հիմնական թեման դարձել են փոխարժեքի կտրուկ տատանումները և դրանց ազդեցությունը մեծածախ ու մանրածախ գների վրա: Սակայն ավելի ուշ Իրանի մի շարք քաղաքներում բողոքի ցույցերը վերածվել են ոստիկանության հետ բախումների, իսկ կարգախոսները ստացել են քաղաքական բնույթ՝ թիրախավորելով Իրանի ներկայիս քաղաքական համակարգը: Երկրում սահմանափակված է ինտերնետի հասանելիությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում