«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 3 մասնակցի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ արդարացման դատական ակտը բեկանվել է. Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է

3 րոպեի ընթերցում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երեք մասնակցի կողմից խուլիգանություն կատարելու վերաբերյալ արդարացման դատական ակտը Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է. Դատախազության վերաքննիչ բողոքը բավարարվել է։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ։

«Վազգեն Գալստանյանի կողմից կազմակերպված և ղեկավարվող «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում 2024 թվականի մայիսի 31-ին ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ընթացքում, մի խումբ անձինք, անտեսելով Ոստիկանության ծառայողների կողմից պատշաճ վարքագիծ դրսևորելու և հասարակական կարգը չխախտելու պահանջ-հորդորները, ի թիվս հասարակական կարգը խախտող այլ արարքների, շիշ և տարբեր առարկաներ են նետել ծառայություն իրականացնող՝ Ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և Արտաքին գործերի նախարարության շենքի ուղղությամբ:

Խուլիգանական գործողությունների ընթացքում Գագիկ Համբարձումյանը, Ժորա Ավետիսյանը և Մեսրոպ Եսայանը ծխարձակող առարկաներ են նետել Ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Դատախազը Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի նկատմամբ հարուցել էր հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն):

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռով ճանաչել և հռչակել էր մեղադրյալներ Գագիկ Համբարձումյանի, Ժորա Ավետիսյանի և Մեսրոպ Եսայանի անմեղությունը՝ ներկայացված մեղադրանքում:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2025 թվականի մայիսի 27-ի դատավճռի դեմ դատախազի կողմից բերվել էր վերաքննիչ բողոք, որը Վերաքննիչ քրեական դատարանի 2025 թվականի հունվարի 22-ի որոշմամբ բավարարվել է. քրեական գործն ուղարկվել է Առաջին ատյանի դատարան` նոր քննության»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով