Աշխարհ

Թո Լամը վերընտրվել է Վիետնամի կոմ​​կուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում

1 րոպեի ընթերցում

Թո Լամը վերընտրվել է Վիետնամի կոմ​​կուսի Կենտկոմի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Վիետնամի Կոմունիստական ​​կուսակցության Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Թո Լամը կուսակցության 14-րդ համագումարում վերընտրվել է հնգամյա ժամկետով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Թո Լամը կուսակցությունը գլխավորում է 2024 թվականի օգոստոսից։ Նա Կենտկոմի գլխավոր քարտուղար է ընտրվել 2024 թվականի հուլիսի 19-ին՝ 80-ամյա գլխավոր քարտուղար Նգուեն Ֆու Չոնգի մահվանից հետո, որը Կոմունիստական կուսակցությունը ղեկավարում էր 2011 թվականից։

2024 թվականի մայիսին Թո Լամն ընտրվել էր Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության նախագահ: Նախագահի պաշտոնը թափուր էր մնացել այն բանից հետո, երբ այդ պաշտոնը զբաղեցնող Վո Վան Թիոնգը նույն թվականի մարտին հրաժարական տվեց։ Մինչև 2024 թվականի հոկտեմբերի 21-ը Թո Լամը համատեղում էր կոմկուսի ղեկավարի և Վիետնամի Սոցիալիստական ​​Հանրապետության նախագահի պաշտոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում