Մարզեր

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման գործընթացների բարելավմանն ուղղված հարցեր

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման գործընթացների բարելավմանն ուղղված հարցեր

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Եվրոպական Միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից համատեղ ֆինանսավորվող և GIZ-ի կողմից իրականացվող «Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարում՝ հանուն Հայաստանում կայուն համայնքային զարգացման» (EU4Sevan+) ծրագրի ղեկավար Նիլս Թևսին և ծրագրի կեղտաջրերի կառավարման խորհրդատու Էդգար Փիրումյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում Սևանա լճի և հարակից ջրհավաք ավազանների ջրային ռեսուրսների և կեղտաջրերի կառավարման գործընթացների բարելավմանն ուղղված հարցեր։

Անդրադարձ է կատարվել համայնքներում կայուն, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից անվտանգ լուծումների ներդրման հնարավորություններին, ինչպես նաև տեղական կարողությունների ամրապնդմանն ու ոլորտային քաղաքականության զարգացմանը՝ ԵՄ ջրային և կլիմայական պարտավորությունների համատեքստում։

Մարզպետը կարևորել է ծրագրի իրականացումը Գեղարքունիքի մարզում՝ ընդգծելով Սևանա լճի պահպանության և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ռազմավարական նշանակությունը մարզի և հանրապետության համար։ Կողմերը քննարկել են նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության նախարարության կողմից հնարավոր աջակցության ուղղությունները և համագործակցության հետագա քայլերը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում