Մարզեր

Գեղարքունիքի մարզպետը մարզի ԲԿ-ներում ծանոթացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետը մարզի ԲԿ-ներում ծանոթացել է առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելել է Գավառի և Մարտունու բժշկական կենտրոններ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, Կարեն Սարգսյանը հետևել է ընթացիկ աշխատանքներին, բուժօգնության կազմակերպման գործընթացին, զրուցել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից օգտվող քաղաքացիների հետ։

Մարզպետը կարևորել է համակարգի դերը՝ քաղաքացիների համար որակյալ, հասանելի և ժամանակին բժշկական ծառայությունների ապահովման գործում՝ անկախ սոցիալական կարգավիճակից կամ բնակության վայրից։

«Քաղաքացիները գոհունակությամբ են խոսել առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի մասին՝ ընդգծելով, որ այն զգալիորեն թեթևացրել է բժշկական ծախսերի բեռը, բարձրացրել բուժօգնության մատչելիությունն ու վստահությունը առողջապահական համակարգի նկատմամբ։ Նրանց խոսքով՝ համակարգը նպաստում է ինչպես հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, այնպես էլ արդյունավետ բուժման կազմակերպմանն՝ ապահովելով սոցիալական արդարության և հոգատար պետության կարևոր սկզբունքների իրագործումը»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից։

Առաջիկայում մարզպետ Կարեն Սարգսյանը նախատեսում է այցելել նաև մարզի մյուս բժշկական կենտրոններ՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում