Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ 10 մշակութային անվանակարգում

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2027 թվականին կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում`

  • քանդակագործություն
  • պար
  • երգեցողություն
  • հեքիաթասացություն
  • կերպարվեստ
  • լուսանկարչություն
  • գրականություն
  • գնդակով աճպարարություն
  • թատրոն
  • թվային ստեղծարարություն

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել culturefrancophonie@gmail.com էլեկտրոնային հասցեին. հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է:

Հայերեն

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին

Զելենսկին անիմաստ է համարել Պուտինին Կիև և իրեն Մոսկվա հրավիրելը

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին

Տիգրան Սիմոնյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալի պաշտոնում

Փաշինյանը իրատեսական ժամկետներ է նշել, թե երբ Հայաստանը կարող է ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

ԱՄՆ նախագահը հայտարարել է Մերձավոր Արևելքում իրավիճակի նկատմամբ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին

Դոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկությունները