Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերի շրջանակում ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ 10 մշակութային անվանակարգում
1 րոպեի ընթերցում

Հայաստանում 2027 թվականին կայանալու են Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային միջազգային խաղերը, որի շրջանակում նախատեսվում են մրցույթներ մշակութային անվանակարգերում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության կողմից մշակութային անվանակարգերի մասնակիցների ընտրության մրցութային կարգը: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 18-35 տարեկան ՀՀ քաղաքացիները` ԿԳՄՍ նախարարություն ներկայացնելով դիմում-հայտ և պահանջվող փաստաթղթերը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարությունը հայտարարում է մրցույթ հետևյալ 10 անվանակարգերում`
- քանդակագործություն
- պար
- երգեցողություն
- հեքիաթասացություն
- կերպարվեստ
- լուսանկարչություն
- գրականություն
- գնդակով աճպարարություն
- թատրոն
- թվային ստեղծարարություն
Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին. հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2026 թվականի մարտի 15-ն է: