Եվրոպա

ԵՄ-ն կավելացնի ներդրումները Գրենլանդիայում

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն կավելացնի ներդրումները Գրենլանդիայում

Եվրամիության երկրները համերաշխություն են ցուցաբերել Գրենլանդիային և Դանիային և պլանավորում են ավելացնել ներդրումները կղզու տարածքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Եվրոպան հաստատուն և միասնական կերպով համերաշխություն է հայտնել Գրենլանդիային և Դանիայի Թագավորությանը։ Արկտիկայում անվտանգության ապահովման աշխատանքները շարունակվում են։ Մենք կավելացնենք ներդրումները Գրենլանդիայում և արկտիկական պայմաններին պատրաստ սարքավորումների մեջ», - գրել է ֆոն դեր Լայենը X սոցիալական ցանցում։

Բացի այդ, նրա խոսքով, ԵՄ-ն կխորացնի անվտանգության բնագավառում տարածաշրջանի գործընկերների հետ համագործակցությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում