Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի անդամների հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի անդամների հետ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 22-ին հանդիպել է Մեքսիկայի Պատգամավորների պալատի Մեքսիկա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Սիլվիա Պատրիսիա Խիմենես Դելգադոյի գլխավորած պատվիրակության հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է Հայաստան-Մեքսիկա հարաբերությունների սերտացումը, խորհրդարանական համագործակցության խորացումն ու փոխայցերի ակտիվացումը, այդ թվում՝ բարեկամական խմբերի մակարդակում:

Քննարկվել են մի շարք ոլորտներում երկկողմ գործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել Լատինական Ամերիկայում տեղի ունեցող զարգացումներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում