Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ Նիկոլաս Ջաարը աշխատարան է անցկացրել Երևանում

2 րոպեի ընթերցում

Միջազգային ճանաչում ունեցող երաժիշտ, կոմպոզիտոր և պրոդյուսեր Նիկոլաս Ջաարը, որի Pomegranates ալբոմը հայտնի է որպես Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ալտերնատիվ սաունդթրեք, եռօրյա աշխատարան է անցկացրել Երևանում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատարանն իրականացրել է Urvakan փառատոնը՝ hosq մշակութային հիմնադրամի հետ։ Այն բաց է եղել երաժշտությամբ, արվեստով ու ստեղծարար գործընթացներով հետաքրքրված բոլորի համար՝ անկախ մասնագիտական ուղուց կամ փորձառությունից։

Աշխատարանը կառուցված է եղել որպես բաց, մասնակցային միջավայր, որտեղ ընթացքը ձևավորվել է մասնակիցների հետաքրքրություններից, ներքին ռիթմից և խմբային փոխազդեցություններից։ Այն ընդգրկել է համատեղ իմպրովիզացիոն գործընթացներ, խմբային քննարկումներ և խորքային համատեղ լսումներ՝ մասնակիցներին հնարավորություն տալով հնչյունի, խոսքի և ներկայության նոր շերտեր գտնել։

«Այս երեք օրվա ընթացքում ամենակարևորը տարբերությունների ներկայությունն էր։ Բոլորս տարբեր մտածողությամբ, փորձով, աշխարհայացքով էինք, և դա ոչ թե խանգարում էր, այլ միջավայրը դարձնում էր կենդանի և անվտանգ։ Կուզեի, որ աշխարհում էլ տարբերությունները ոչ թե վախեցնեին, այլ ողջունվեին։ Շնորհակալ եմ այս երեք օրերի համար՝ որպես մարդկային և ստեղծարար փորձառություն»,-նշում է  ծրագրի մասնակիցներից Զեփյուռը։ 

«Կան երևույթներ, որոնք բառերով դժվար է արտահայտել։ Այս օրերին զգում էի, որ երաժշտությունն է խոսում, ոչ թե բառերը։ Ինձ համար սա դասընթաց չէր, այլ ամբողջական պերֆորմանս, որտեղ բոլորս էինք ստեղծում ընթացքը։ Ուրախ եմ, որ դարձա դրա մի մասը»,-ասում է մասնակիցներից Լիանան։ 

Վարպետության դասերի ավարտին Նիկոլաս Ջաարն անդրադարձել է ստեղծարար գործընթացի անկանխատեսելի բնույթին․ «Ինձ համար ամենահետաքրքիր բանն այն է, երբ ամեն ինչ միավորվում է առանց պլանի և վերահսկման։ Դա դժվար է բացատրել, բայց հենց այդ անհնարինությունն է ինձ ամենաշատը դուր գալիս։ Ուզում եմ, որ իմ ճանապարհը լինի այդպիսին։ Այս օրը ինձ շատ հուզեց, նույնիսկ արցունքներ առաջացան»։

Հայերեն

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր

Պետք է ստեղծենք Հայաստանի Չորրորդ Հանրապետության դպրոցը. վարչապետը ներկա է գտնվել Շատջրեքի նորակառույց դպրոցի բացմանը և այցելել «Փռի» փառատոն

Հանրապետության տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Մահացել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը

Համայնքային ոստիկանները ձերբակալել են ավազակային հարձակում կատարած անձին

Ծիծեռնակաբերդի խճուղու մոտակայքում բռնկված հրդեհը մեկուսացվել է

Վարչապետի ելույթը Վարդենիս համայնքի Շատջրեք բնակավայրի նորակառույց դպրոցի բացմանը