Մշակույթ

Հայաստանի պատմության թանգարանի այցելուների թիվն անցած տարի աննախադեպ է եղել

1 րոպեի ընթերցում

Հայաստանի պատմության թանգարանի այցելուների թիվն անցած տարի աննախադեպ է եղել

Հայաստանի պատմության թանգարանն անցած տարի շուրջ 150 հազար այցելու է ունեցել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին 2025-ի աշխատանքների ամփոփմանը տեղեկացրեց թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը՝ անկախության տարիների առումով աննախադեպ ու տպավորիչ գնահատելով այդ ցուցանիշը։

«Սա կարևոր ձեռքբերում է՝ հաշվի առնելով, որ թանգարանը վերաբացման փուլում է, այսինքն՝ ոչ բոլոր սրահներն են առայժմ հասանելի։ Այդուհանդերձ, կարծում ենք, որ այս թիվը պետք է գնալով ավելանա, դառնա շատ կարևոր ցուցանիշ մեզ համար և տարեկան կտրվածքով մեր ժողովրդի գոնե 10 տոկոսը գա թանգարան»,-ասաց Պողոսյանը։ 

Անդրադառնալով հաշվետու ժամանակահատվածում թանգարանի հավաքածուների համալրմանը՝ տնօրենի պաշտոնակատարը մանրամասնեց, որ անցած տարի ավելի քան 2800 նոր նմուշներ են ձեռք բերվել։

Նրա խոսքով՝ դրանց գերակշիռ մասը հնագիտական առարկաներ են՝ տարբեր տարիների պեղումներից։

Ըստ Պողոսյանի՝ Սիսիանի և Հրազդանի մասնաճյուղերի հետ միասին Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուն ներկայում կազմում է ավելի քան 413 հազար ցուցանմուշ։ 

Կարդացեք հոդվածը` العربيةTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում