Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 107-ամյակը նշվեց բանաստեղծուհու ոգով՝ շատ հյուրերով ու Վանա ուտեստների մատուցմամբ

2 րոպեի ընթերցում

Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում նշվեց բանաստեղծուհու ծննդյան 107-ամյակը։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ Կապուտիկյանի տուն-թանգարանի ղեկավար Արմենուհի Դեմիրճյանը   նշեց, որ բանաստեղծուհին  շատ է սիրել  իր ծննդյան օրը նշել մեծ շուքով և շատ հյուրերով՝ հարազատների և ընկերների ընկերակցությամբ:   

Ըստ նրա՝ օրը շատ խորհրդանշական տոնի վերածվեց, քանի որ և՛ իր սիրելի ուտեստներն են հյուրասիրելու, և՛ գեղեցիկ համերգ է լինելու, որի ընթացքում կներկայացվի բանաստեղծուհու «Խոսք իմ որդուն» ստեղծագործության հիման վրա գրված նոր երգը:

«Իր ծննդյան օրը Կապուտիկյանը միշտ իր հյուրերին մատուցել է ավանդական հայկական ուտեստներ՝ հատկապես Վանի ավանդական ճաշեր, որոնց թվում իր առանձնահատուկ տեղն է ունեցել քյալագյոշ ուտեստը, որը համարվում է Վանի հայտնի և առողջարար ուտեստներից մեկը: Նշեմ, որ Սիլվա Կապուտիկյանը գնալով ավելի մեծ սեր ու համբավ է վայելում մեր ժողովրդի մեջ, և մենք որոշեցինք մեկտեղել Վանա ուտեստների համտեսը, համերգային ծրագիրն ու Էջմիածնի 5-րդ դպրոցի աշակերտների աշխատանքների ցուցադրության բացումը»,- նշեց Դեմիրճյանը:  

Նա ընդգծեց՝  փորձել են վերականգնել բանաստեղծուհու կենդանության օրոք իր ծննդյան օրը նշելու ավանդույթները: Սա նաև առիթ է երիտասարդ սերնդին ցույց տալու և օրինակ ծառայելու, թե ինչքան շատ է արժևորել Սիլվա Կապուտիկյանը հայկական  ավանդույթների, ավանդական ուտելիքների և մշակույթի պահապանումը:

Կոմիտասի անվան պանթեոնում բանաստեղծուհու ծննդյան օրվա կապակցությամբ բանաստեղծուհու շիրիմին իրականացվել է ծաղկեդրման արարողություն։  

Հայերեն

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել

COP17. վայրի կենդանիների և հազվագյուտ բույսերի ապօրինի տեղափոխումը ՊԵԿ֊ի ուշադրության կենտրոնում

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է աշխատանքի վրա հիմնված ուսումնառության կարգը

Մակրոնը հայտարարել է, որ առաջիկա օրերին «անօրինական» ցույցերը կարգելվեն

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը