Հայաստան

ՆԳ նախարարը Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմներին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին

2 րոպեի ընթերցում

ՆԳ նախարարը Ոստիկանության և Փրկարար ծառայության անձնակազմներին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին

Հայաստանի ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 20-ին Ոստիկանության և Փրկարար ծառայության կենտրոնական վարչակազմերին է ներկայացրել ծառայությունների նորանշանակ ղեկավարներին՝ ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանին և ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է նախարարության տարածած հաղորդագրությունից, Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կամո Ցուցուլյանին՝ Փրկարար ծառայությունում ցուցաբերած բարձր պատասխանատվության, ներդրած ջանքերի և արդյունավետ աշխատանքի համար։

Նախարարը վստահություն է հայտնել, որ նրա փորձառությունն ու գիտելիքները կնպաստեն Ոստիկանության համակարգի շարունակական զարգացմանն ու ներքին անվտանգության ամրապնդմանը՝ պահպանելով բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարության որդեգրած մոտեցումներն ու սկզբունքները։

Արփինե Սարգսյանը Ոստիկանությունում կատարած աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել Արամ Ղազարյանին՝ ընդգծելով Փրկարար ծառայության վերափոխման և ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլում թե՛ Ոստիկանությունում, թե՛ տեղական ինքնակառավարման մարմիններում նրա փորձն ու գիտելիքի կարևորությունը, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակներում ունեցած փորձառությունը:

Կամո Ցուցուլյանն ու Արամ Ղազարյանը շնորհակալություն են հայտնել ՆԳ նախարարին վստահության համար և ընդգծել իրենց պատրաստակամությունը նպաստելու համակարգի զարգացմանն ու բարեփոխումների շարունակականությանը։

Քննարկվել են նաև ՆԳՆ ոստիկանության և Փրկարար ծառայության գործունեությանը վերաբերող մի շարք հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում