Տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը կառաջացնի տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ. ՀՀ արտաքին հետախուզության ծառայություն

4 րոպեի ընթերցում

Հարավային Կովկասի  ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, TRIPP  ծրագրի իրագործումը, ինչպես նաև Հայաստանի հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները  կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։  

Այս մասին ասված է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցում Հայաստանի արտաքին անվտանգության ռիսկերի վերաբերյալ, որը բացառիկության իրավունքով տրամադրվել է «Արմենպրես»-ին։

«2025 թվականին շարունակվել է գլոբալ և տարածաշրջանային երկրների մրցավազքը տնտեսական և ենթակառուցվածքային ծրագրերի շուրջ։ Տարածաշրջանի երկրների համար պայմաններ են ստեղծվել լարվածության որոշակի թուլացման, տարածաշրջանային կայունության հեռանկարների իրացման առումով։ Նման ծրագրերի համար գլոբալ և տարածաշրջանային մրցակցության դինամիկան, ամենայն հավանականությամբ, կպահպանվի 2026 թվականին։   

Տարածաշրջանային ենթակառուցվածքային և տնտեսական ծրագրերը, թեև խաղաղության ինստիտուցիոնալացման միակ շարժիչ ուժը չեն, այդուհանդերձ, դրանք ունեն մեծ ներուժ մի կողմից բարձրացնելու տարածաշրջանում ռազմական էսկալացիայի գինը, մյուս կողմից, տարածաշրջանի պետություններին առաջարկելու սեփական քաղաքական ու տնտեսական գործոնի ուժեղացում՝ այդ ծրագրերում  ներգրավման միջոցով։ Մեր տարածաշրջանի ամբողջական ապաշրջափակումը և մասնավորապես՝ Կարս-Գյումրի երկաթուղու հնարավոր վերաբացումը, TRIPP  ծրագրի իրագործումը, ինչպես նաև մեր հարևանների հետ երկկողմ կապակցվածության հնարավոր նախաձեռնությունները  կառաջացնեն տնտեսական ու լոգիստիկ լայն հնարավորություններ՝ շուկաների դիվերսիֆիկացում, տարածաշրջանային առևտրի ընդլայնում։

Այն կարող է համաչափ զարգացման հնարավորություններ ստեղծել արևմուտքում՝ Հայաստան-Թուրքիա և արևելքում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջանների բնակչության համար՝ սահմանի երկու կողմում։

Բացի այդ, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ կապուղիների վերականգնումը կընձեռնի տարածաշրջանում մարդկանց, բեռների ու ծառայությունների ավելի արագ ու ծախսարդյունավետ շարժ իրականացնելու հնարավորություն, ինչը կմեծացնի տարածաշրջանի մրցունակությունը ու միջազգային գրավչությունը։   

Մեր գնահատմամբ՝ մեծ է հավանականությունը, որ մեր տարածաշրջանում թե՛ տնտեսական, թե՛ ենթակառուցվածքային ծրագրերի դրական դինամիկան կպահպանվի 2026 թվականին։ Միևնույն ժամանակ, ենթակառուցվածքային աշխարհաքաղաքականությունն ի ցույց է դնում, թե ինչպես են պետական  դերակատարները տնտեսական լծակներ ու կախվածություն  առաջացնելու միջոցով օգտագործում ենթակառուցվածքները՝ ընդլայնելու համար սեփական ազդեցությունը։ Կարծում ենք, որ մեր տարածաշրջանի տնտեսական, ենթակառուցվածքային, առևտրային նոր նախաձեռնությունները 2026 թվականին շարունակաբար լինելու են տարածաշրջանում  վնասակար շահեր հետապնդող տարբեր դերակատարների թիրախում, որը կարող է արտացոլվել թե՛ ֆիզիկական սահմանափակումներով, թե՛ տեղեկատվական ազդեցության օպերացիաներով, և թե՛ վնասարար այլ գործողությունների դրսևորումներով»,- ասված է զեկույցում։

Հայերեն العربية English فارسی Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում