Քաղաքականություն

ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ

Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությունը հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացների նկատմամբ գործադրվող ճնշումների և սպասվող ընտրական գործընթացներին միջամտության վերաբերյալ։ 

«Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկության կարգով տրամադրված հայտարարությունն ամբողջությամբ.  

«Արտաքին հետախուզության ծառայությունը հետախուզական  տեղեկություններ է ստանում, որ այլ երկրում տվյալ երկրի հատուկ ծառայությունների անունից հանդես գալով, տարբեր դերակատարներ փորձում են ճնշում գործադրել հայազգի և ՀՀ քաղաքացի հանդիսացող ու տվյալ երկրում տնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ՝ վերջիններիս մղելով Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած քաղաքական որոշ ուժերին աջակցելու գործողություններ իրականացնելուն, որոնք ներառում, սակայն չեն սահմանափակվում տվյալ քաղաքական ուժերին նշված գործարարների կողմից ֆինանսական և կազմակերպական բնույթի աջակցության գործողություններով»։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում