Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն
1 րոպեի ընթերցում

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպել է Գերմանիայի մեծածախ առևտրի, արտաքին առևտրի և ծառայությունների դաշնային ասոցիացիայի Գլխավոր գործադիր տնօրեն Անտոնին Ֆինկելնբուրգի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գերմանիայում ՀՀ դեսպանությունը՝ ներկայացնելով հանդիպման մանրամասները։
Նշվում է, որ քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրատնտեսական ոլորտում արդյունավետ համագործակցության ընդլայնման ուղիները։
ՀՀ դեսպանը գոհունակություն է հայտնել Հայաստանի՝ Import Promotion Desk-ի գործընկեր երկիր դասվելու առնչությամբ, քննարկվել են առաջիկայում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը։ Import Promotion Desk ծրագրի շնորհիվ Հայաստանը առաջիկա տարիներին կընդլայնի իր արտահանման ծավալները դեպի Գերմանիա, հատկապես՝ գյուղատնտեսության և տեքստիլի ոլորտներում»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Բացի այդ, զրուցակիցներն անդրադարձել են նաև աշխարհաքաղաքական զարգացումներին, մտքեր փոխանակել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումների, Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի վերաբերյալ։