Հայաստան

Վանաձոր քաղաքում ավտոմեքենաների բախման հետևանքով կան տուժածներ

1 րոպեի ընթերցում

Վանաձոր քաղաքում ավտոմեքենաների բախման հետևանքով կան տուժածներ

Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 19-ին, ժամը 18։59-ին տեղեկություն է ստացել, որ Վանաձոր քաղաքի Նարեկացի և Բաղրամյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա արգելափակված քաղաքացի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի փողոցում բախվել են «Toyota» և «Lada» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինիս վարորդն արգելափակվել է։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Lada» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, արգելափակումից դուրս բերել «Lada» մակնիշի ավտոմեքենայի վարորդին և մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում