Փրկարարները հղի կնոջը տեղափոխել են բժշկական կենտրոն. նրա կյանքին վտանգ չի սպառնում
1 րոպեի ընթերցում

ՆԳՆ փրկարար ծառայությունը հունվարի 19-ին, ժամը 11։52-ին ահազանգ է ստացել, որ Այրք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի հղի կնոջը հիվանդանոց տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, քանի որ ձնաբքի պատճառով ավտոճանապարհը փակ է, շտապօգնության ավտոմեքենան չի կարողանում մոտենալ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։
Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
«Փրկարարները հղի կնոջը փրկարարական մեքենայով տեղափոխել են բժշկական կենտրոն․ նրա կյանքին վտանգ չի սպառնում»,-ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ։