Աբովյան համայնքին կվերադարձվի զբոսայգու տարածք հանդիսացած՝ 1700 քմ մակերեսով հողամաս

1 րոպեի ընթերցում

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի ապրիլի 7-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2008 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 16-ին բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 1700 քմ մակերեսով հողամասի վերաբերյալ 2008 թվականի օգոստոսի 16-ի կրկնաճուրդը, և որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Կոտայքի մարզի Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2008 թվականի օգոստոսի 27-ին կնքված՝ անշարժ գույքի վաճառքի պայմանագիրն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Աբովյան համայնքին կվերադարձվի Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում ներառված (օտարման ոչ ենթակա հողեր)՝ 1700 քմ մակերեսով հողամասը:

Հայերեն

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով