Վալերի Օսիպյանն ու նրա կինը հրավիրվել են դատախազություն
1 րոպեի ընթերցում

Հայաստանի նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանն ու նրա կինը՝ Լուսինե Թադևոսյանը, հունվարի 19-ին հրավիրվել են դատախազություն։
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Ազդարար» էլեկտրոնային ծանուցման միասնական հարթակից։
Ծանուցման համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ուսումնասիրվել է Վալերի Օսիպյանին և նրա կնոջը պատկանող գույքի օրինականությունը։ Ուսումնասիրության արդյունքներով կազմվել է ամփոփագիր։
Օսիպյանն ու Թադևոսյանը հրավիրվել են դատախազություն՝ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու, ինչպես նաև իրենց դիրքորոշումն ու հայտարարագիրը ներկայացնելու նպատակով։