Պուտինը Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավեր է ստացել

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավեր է ստացել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այո, իսկապես, նախագահ Պուտինը նույնպես դիվանագիտական ​​​​ուղիներով հրավեր է ստացել՝ մտնելու Խաղաղության խորհրդի կազմ», - լրագրողներին ասել է Պեսկովը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ձևավորելու մասին և խոստացել շուտով բացաhայտել դրա մասնակիցների կազմը։ Խորհրդի կազմում են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ ղեկավարի փեսա ու խորհրդական Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գեբրիելը, հաղորդել է Սպիտակ տունը։

2025 թ. նոյեմբերի կեսերին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևին՝ հաջակցություն Թրամփի՝ Գազայի հատվածում իրադրության կարգավորման համապարփակ ծրագրի։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը քվեարկել են կողմ, իսկ ՌԴ-ն և Չինաստանը ձեռնպահ են մնացել։ Գազայի հարցով Միացյալ Նահանգների պլանում առաջարկվել է Գազայի հատվածի ժամանակավոր միջազգային կառավարում և Թրամփի նախագահությամբ Խաղաղության խորհրդի ստեղծում, ինչպես նաև նախատեսվում է միջազգային կայունացնող ուժերի տեղակայում՝ Իսրայելի և Եգիպտոսի հետ համակարգմամբ: Առայժմ խաղաղապահ ուժերի կազմի վերաբերյալ տվյալներ չկան։

Խաղաղության խորհրդի կազմ մտնելու հրավեր է ստացել նաև Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որն ընդունել է հրավերը:

Միացյալ Նահանգներ

Տոկաևն ընդունել է Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմ մտնելու Թրամփի հրավերը

Հայերեն Русский

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ