Միացյալ Նահանգներ

Տոկաևն ընդունել է Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմ մտնելու Թրամփի հրավերը

2 րոպեի ընթերցում

Տոկաևն ընդունել է Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմ մտնելու Թրամփի հրավերը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պաշտոնական հրավեր է ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից՝ մտնելու Գազայի հարցով Խաղաղության խորհրդի կազմ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Kazinform-ից, այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը։

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համաշխարհային առաջնորդների թվում առաջիններից մեկն է, որը պաշտոնական հրավեր է ստացել մտնելու Խաղաղության խորհրդի կազմ, իսկ Ղազախստանը կդառնա հիմնադիր պետություններից մեկը։ Ի պատասխան՝ պետության ղեկավարը նամակ է ուղարկել ԱՄՆ-ի նախագահին՝ անկեղծ երախտագիտություն հայտնելով և հաստատելով իր համաձայնությունը՝ մտնելու այս նոր միավորման կազմ», - ասվում է Ժելդիբայի հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Տոկաևը հաստատել է Ղազախստանի ձգտումը՝ ուժերի ներածին չափով ներդրում ունենալ Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության հասնելու, միջպետական ​​վստահության ամրապնդման և գլոբալ կայունության գործում։

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր Գազայի հարցով Խաղաղության խորհուրդ ձևավորելու մասին։ Խորհրդի կազմում են ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը, ԱՄՆ-ի ղեկավարի փեսան՝ ներդրող Ջարեդ Քուշները, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, Համաշխարհային բանկի նախագահ Աջայ Բանգան և ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ռոբերտ Գեբրիելը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում