Աշխարհ

Վենեսուելան պլանավորում է ամրապնդել նավթագազային արդյունաբերությունը. Ռոդրիգես

2 րոպեի ընթերցում

Վենեսուելան պլանավորում է ամրապնդել նավթագազային արդյունաբերությունը. Ռոդրիգես

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հաստատել է նավթիագազային արդյունաբերության հետագա զարգացման ծրագրերը և կրկին միասնության կոչ է արել։

«Հաշվի առնելով հասարակության շահերը՝ մենք կամրապնդենք նավթիագազային արդյունաբերությունը՝ պատասխանատու կերպով տնօրինելով և տնտեսելով արժութային պահուստները», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշել է Ռոդրիգեսն Telegram-ի իր ալիքում: Նա ընդգծել է երկրի տնտեսական աճի համար «ազգային արտադրության խթանման» և ներմուծման ռացիոնալ օգտագործման անհրաժեշտությունը։

«Այս փուլը մեզնից պահանջում է միասնություն», - նշել է Ռոդրիգեսը: Նա ընդգծել է, որ Վենեսուելան ունի անհրաժեշտ պաշարներ իր ժողովրդի բարեկեցության ապահովման համար։

Հունվարի 2-ին ԱՄՆ-ի զինվորականները Կարակասում ձերբակալեցին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին ու կնոջը և նրանց տարան Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ի իշխանությունները զույգին մեղադրում են թմրավաճառությանը մասնակցելու, ԱՄՆ ապօրինի թմրանյութ տեղափոխելու մեջ։ Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը հունվարի 5-ին երդում է տվել որպես պետության ղեկավարի պաշտոնակատար։

Մադուրոն արդեն իսկ կանգնել է Մանհեթենի դաշնային դատարանի առջև, որտեղ հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում