Մարզեր

Կայացել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

2 րոպեի ընթերցում

Կայացել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը

Կայացել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի պետական համալսարանից, նիստին մասնակցել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ԳՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Կարեն Սարգսյանը։ Օրակարգի համաձայն՝ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հանդես է եկել բուհի գործունեության հիմնական ուղղություններով 2024-2025 ուսումնական տարում կատարված աշխատանքների, համալսարանի հակակոռուպցիոն ծրագրի իրականացման, հիմնադրամի 2025 թվականի եկամուտների և ծախսերի կատարողականի վերաբերյալ հաշվետվությամբ, ինչպես նաև հոգաբարձուների խորհրդի հաստատմանը ներկայացրել 2026 թվականի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը և զարգացման տարեկան ծրագրի նախագիծը։

Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է «Գավառի պետական համալսարան» հիմնադրամի 2026 թվականի կառուցվածքը, հաստիքացուցակը, ԳՊՀ էթիկայի, ակադեմիական բարեվարքության և վարվեցողության ներքին կանոնակարգը։ Իրենց ելույթներում համալսարանի աշխատանքը գնահատել են հոգաբարձուների խորհրդի անդամներ Հրանուշ Հակոբյանը և Հայկ Ղազարյանը։

ԳՊՀ գիտական խորհրդի որոշմամբ ԳՊՀ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը շնորհակալագիր է  հանձնել  հոգաբարձուների խորհրդի նախագահ Էդուարդ Ղազարյանին՝ գիտամանկավարժական արդյունավետ գործունեության, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության համակարգի զարգացման գործում ունեցած անգնահատելի ավանդի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում