Իրան

Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ

2 րոպեի ընթերցում

Իրանն աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար. խորհրդարանի խոսնակ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանում վերջին անկարգությունները «Իսրայելի ռեժիմի և Միացյալ Նահանգների կողմից երկրի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի շարունակությունն էին»։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

«Նա [Թրամփը] նախ հրամայեց սպանությունները, և երբ հայտնվեցին ահաբեկչական պատերազմի նախագծի ձախողման նշաններ, նա ինքը հրավիրեց ահաբեկիչներին և անկարգությունների մասնակիցներին շարունակել անկարգությունները և չհեռանալ փողոցներից։ Տարածելով այնպիսի ստեր, ինչպիսին է Մաշհադ քաղաքի անկումը, նա ցանկացավ Իրանում սերմանել քաոս, անապահովություն և շարունակել սպանությունները»,- խորհրանի նիստի ժամանակ հայտարարել է խոսնակը։

Նա հայտարարել է, որ «Իրանը՝ իր քաջարի և իմաստուն ղեկավարությամբ և իր խորաթափանց ժողովրդով, աշխարհի ամենաանապահով վայրն է ահաբեկիչների և դավաճանների համար»:

Ղալիբաֆը հայտարարել է, որ ցույցերի ժամանակ որոշ ուժեր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ոճով գործողություններ են իրականացրել։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր էին տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել էին բախումներով և անկարգություններով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում