Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանն այս մասին հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ամսաթվերը դեռևս հստակեցված չեն, բայց ես ունեմ հրավեր՝ պատասխան այցի: Իմ գործընկեր տիկին Մատվիենկոն այստեղ էր՝ մեծ պատվիրակությամբ, և ես պատասխան այցի հրավեր ստացա»,- նշեց ՀՀ ԱԺ նախագահը:

Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը Հայաստան է այցելել 2025 թվականի հունիսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում