Իսպանիայում արագընթաց գնացքներ են բախվել. առնվազն 21 մարդ մահացել է

2 րոպեի ընթերցում

Արագընթաց գնացքը Իսպանիայի հարավում գծերից դուրս է եկել և բախվել հանդիպակաց մեկ այլ գնացքի՝ այն դուրս մղելով գծերից։ Կատարվածի հետևանքով զոհվել է առնվազն 21 մարդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը, այս մասին հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը։

Դեպքը տեղի է ունեցել հունվարի 18-ին՝ Կորդոբա նահանգի Ադամուզ քաղաքի մոտակայքում։

Անդալուզիայի տարածաշրջանային կառավարության ղեկավար Խուանմա Մորենոն հունվարի 19-ի առավոտյան լրագրողներին հայտնել է, որ հոսպիտալացված 75 մարդկանցից 15-ը գտնվում են ծանր վիճակում։ Նա նախազգուշացրել է, որ զոհերի թիվը օրվա ընթացքում կարող է ավելանալ։

«Վթարի ուժգնությունը շատ ուժեղ է եղել... մենք, հավանաբար, կգտնենք (ավելի շատ) դիակներ», - ասել է Մորենոն՝ հավելելով, որ ծանր տեխնիկա կպահանջվի գնացքների կոտրված մետաղական կտորները հեռացնելու և նոր զոհերի աճյունները հայտնաբերելու համար։

El Pais թերթը հայտնել է, որ հարվածի թիրախ դարձած՝ Մադրիդից Ուելվա ուղևորվող գնացքի 27-ամյա վարորդը մահացածների թվում է։

Նշվում է, որ երկու գնացնքներում եղել է շուրջ 400 ուղևոր, մեծամասամբ՝ իսպանացիներ։

Իսպանիայի տրանսպորտի նախարար Օսկար Պուենտեն լրագրողներին ասել է, որ վթարի պատճառը դեռևս հայտնի չէ՝ հավելելով, որ «շատ տարօրինակ» է, որ գծերից դուրս գալը տեղի է ունեցել երկաթգծի ուղիղ հատվածում։ Նա հավելել է, որ երկաթուղու այս հատվածը վերանորոգվել է մայիսին։

«Այսօր գիշերը խորը ցավի գիշեր է մեր երկրի համար», - X-ի իր էջում գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։

Իսպանիայի արքայական ընտանիքի խոսնակն էլ տեղեկացրել է, որ թագավորն ու թագուհին մտահոգությամբ հետևում են իրադարձությունների զարգացմանը։

Հայերեն English Русский

«Ուժեղ Հայաստան»-ի երևանյան գրասենյակի պատասխանատուն ընտրակաշառքներ է բաժանել․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել

Այս տարվա հունվար–մայիս ամիսներին Հայաստան զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել․ ԷՆ

Կառավարությունն ավելի քան 7 մլրդ դրամ կուղղի տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգմանն ու կառուցմանը

Ռուսաստանը Հայաստանի արտադրանքի նկատմամբ սահմանափակումներ չի մտցրել․ Օվերչուկ

Ռուսաստանի ԱԳ նախարարը կմեկնի Բելառուս

Ռուսաստանի հետ տնտեսական կապերի խզման դեպքում հայկական արտադրանքը կարող է փոխարինվել ադրբեջանականով․ ՌԴ նախագահի ներկայացուցիչ

Հյուսիսային Կորեան հայտարարել է միջուկային ուժերի ավելացման մասին

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի շրջանակներում Վանաձորում է

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել Իրանի հարցում Թրամփի լիազորությունների սահմանափակման մասին

Իսրայելի պաշտպանության նախարարը հայտնել է Լիբանանում ռազմական գործողությունները շարունակելու մասին