Աշխարհ

Կոլումբիայում պարտիզանական խմբավորումների միջև բախումների հետևանքով 27 մարդ է մահացել

1 րոպեի ընթերցում

Կոլումբիայում պարտիզանական խմբավորումների միջև բախումների հետևանքով 27 մարդ է մահացել

Կոլումբիայում ձախակողմյան պարտիզանական խմբավորման առնվազն 27 անդամ զոհվել է երկրի հարավ-արևմուտքում գտնվող ջունգլիների նկատմամբ վերահսկողության համար մղվող պայքարում մրցակից խմբավորման հետ բախումների ժամանակ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Կոլումբիայի ռազմական իշխանություններին։

Նշվում է, որ բախումները, որոնք վերջին ամիսներին ամենադաժանն են եղել, տեղի են ունեցել Գուավիարե դեպարտամենտի Էլ Ռետորնո մունիցիպալիտետի գյուղական տարածքում՝ մայրաքաղաք Բոգոտայից 300 կիլոմետր հարավ-արևմուտք։

Նշվում է, որ տարածքները, որոնց նկատմամբ վերահսկողության համար պայքարում են խմբավորումները, կարևոր նշանակություն ունեն կոկաինի արտադրության և ապօրինի շրջանառության համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում