Իրավունք

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Պարեկները ձերբակալել են կաշառք առաջարկած ոչ սթափ տղամարդուն

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայողները հունվարի 14-ին մայրաքաղաքի Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։

Պարզվել է, որ 56-ամյա վարորդը սթափ չէ։

Պարեկները հայտնել են, որ իրավախախտման համար նրա նկատմամբ կազմվելու է մեկ տարի ժամկետով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելու վերաբերյալ արձանագրություն, իսկ մեքենան տեղափոխվելու է տուգանային հրապարակ։ Ի պատասխան Եղվարդ քաղաքի բնակիչ վարորդը իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին առաջարկել է նախ 40, այնուհետև 150 հազար դրամ կաշառք։

Նա ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում