Միացյալ Նահանգներ

Ուկրաինայի պաշտոնյաները ԱՄՆ-ում կքննարկեն խաղաղության գործընթացը

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի պաշտոնյաները ԱՄՆ-ում կքննարկեն խաղաղության գործընթացը

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտնել է, որ ժամանել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, որտեղ նախատեսված են բանակցություններ ամերիկացի գործընկերների հետ՝ հնարավոր խաղաղ համաձայնագրի մանրամասների շուրջ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա գրել է «Տելեգրամ»-ի իր էջում։

Բուդանովի խոսքով՝ ինքը, Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովն ու  պատգամավոր Դավիթ Արախամիան կհանդիպեն ԱՄՆ պաշտոնյաների հետ։

«Նախատեսված է համատեղ հանդիպում Սթիվ Ուիթքոֆի, Ջարեդ Քուշների և Դենիել Դրիսքոլի հետ։ Ուկրաինային արդար խաղաղություն է պետք։ Աշխատում ենք արդյունքի համար»,-գրել է Բուդանովը։

ԱՄՆ այցի մասին գրառում է կատարել նաև Ռուստեմ Ումերովը՝ նշելով, որ այս օրերին ուկրաինական կողմը աշխատում է ամերիկացի գործընկերների հետ խաղաղ գործընթացի հետագա առաջխաղացման ուղղությամբ։

«Կշարունակենք աշխատել արդար և կայուն խաղաղության հասնելու, ինչպես նաև Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների և հաջորդ քայլերի համաձայնեցման ուղղությամբ»,-գրել է Ումերովը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում