Իրավունք

Սամվել Կարպետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

2 րոպեի ընթերցում

Սամվել Կարպետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

«Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարպետյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ 

Վարդևանյանը նաև հայտնել է, որ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվել է։ 

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխվել էր գրավով և տնային կալանքով, Դատախազությունը, սակայն, բողոքարկել էր այդ որոշումը և Կարապետյանին կրկին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել։ 

Մինչ դատարանի կողմից ՀՀ դատախազության բողոքարկման քննարկումը, Հակակոռուպցիոն դատարանը բեկանել էր Կարապետյանի նկատմամբ տնային կալանք կիրառելու որոշումը և նրան կալանավորելու որոշում ընդունել։ 

Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։

Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում