Եվրոպական խորհրդարանը մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն

1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն՝ Իրանի դեմ նոր եվրոպական պատժամիջոցների շրջանակներում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Նրա խոսքով՝ իրենք պետք է վերջ դնեն Իրանում տեղի ունեցողին և կիրառեն խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ն ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն։

Ըստ Մեցոլայի՝ իր սեփական նախաձեռնությամբ, անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանն արգելել է իրանական դիվանագիտական ​​կորպուսին այցելել Բրյուսելում և Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստավայրեր։

 

Հայերեն English Français Русский

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար