Եվրոպական խորհրդարանը մտադիր է ԻՀՊԿ-ն ճանաչել ահաբեկչական կազմակերպություն
1 րոպեի ընթերցում

Եվրոպական խորհրդարանը պահանջում է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) ճանաչվի որպես ահաբեկչական կազմակերպություն՝ Իրանի դեմ նոր եվրոպական պատժամիջոցների շրջանակներում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Նրա խոսքով՝ իրենք պետք է վերջ դնեն Իրանում տեղի ունեցողին և կիրառեն խիստ պատժամիջոցներ, այդ թվում՝ ԻՀՊԿ-ն ճանաչելով որպես ահաբեկչական կազմակերպություն։
Ըստ Մեցոլայի՝ իր սեփական նախաձեռնությամբ, անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանն արգելել է իրանական դիվանագիտական կորպուսին այցելել Բրյուսելում և Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի նստավայրեր։