Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ

1 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահի անունով WhatsApp հավելվածում ստեղծվել է կեղծ օգտահաշիվ

Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի անունով WhatsApp հավելվածում բացվել է կեղծ օգտահաշիվ։ Կոմիտեի նախագահի լուսանկարի օգտագործմամբ նրան չպատկանող հեռախոսահամարից տարբեր անձանց ուղարկվում են հաղորդագրություններ։

«Խնդրում ենք չարձագանքել նման հաղորդագրություններին, դրանց միջոցով չտրամադրել անձնական տվյալներ և չսեղմել ուղարկվող հղումները, հնարավորության դեպքում հաշիվն արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն են տարածել Քաղաքաշինության կոմիտեից՝ հիշեցնելով, որ կեղծ օգտահաշիվներ են բացվել նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանի, գլխավոր քարտուղար Գուրգեն Եղիազարյանի, Լիցենզավորման վարչության պետ Նշան Մարտիրոսյանի անուններով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում