1 րոպեի ընթերցում
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է Հայաստանում իր պաշտոնավարման եռամյա շրջանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, դեսպան Քվինի պաշտոնավարումը նշանավորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդմամբ ու համագործակցության նոր հեռանկարներով։
«Այս ժամանակահատվածում երկկողմ հարաբերություններում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին՝ ռազմավարական գործընկերության հաստատում, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում գործարար կապերի զարգացում, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրականացում։ Դեսպան Քվինի ղեկավարության ներքո ԱՄՆ դեսպանությունը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր ու գործընկերություններ, որոնք ի ցույց են դնում մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։