Միացյալ Նահանգներ

Դեսպան Քվինն ամփոփել է Հայաստանում իր պաշտոնավարման եռամյա շրջանը

1 րոպեի ընթերցում

Դեսպան Քվինն ամփոփել է Հայաստանում իր պաշտոնավարման եռամյա շրջանը

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփել է Հայաստանում իր պաշտոնավարման եռամյա շրջանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը, դեսպան Քվինի պաշտոնավարումը  նշանավորվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև կապերի ամրապնդմամբ ու համագործակցության նոր հեռանկարներով։  

«Այս ժամանակահատվածում երկկողմ հարաբերություններում կարևոր ձեռքբերումներ գրանցվեցին՝ ռազմավարական գործընկերության հաստատում, տեխնոլոգիաների, էներգետիկայի ու արդյունաբերության ոլորտներում գործարար կապերի զարգացում, ինչպես նաև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրականացում։  Դեսպան Քվինի ղեկավարության ներքո ԱՄՆ դեսպանությունը կյանքի է կոչել այնպիսի ծրագրեր ու գործընկերություններ, որոնք ի ցույց են դնում մեր երկու պետությունների ընդհանուր տեսլականը»,- ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում