Իրան

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Իրանի շուրջ ստեղծված իրադրությունը: Պուտինը շարադրել է «սկզբունքային մոտեցումները քաղաքական-դիվանագիտական ​​քայլերի ակտիվացման օգտին՝ տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համար»:

Վերահաստատվել է ռուսական կողմի պատրաստակամությունն «այսուհետ էլ ձեռնարկելու համապատասխան միջնորդական ջանքեր», ինչպես նաև «օժանդակելու կառուցողական երկխոսության առաջ մղմանը» բոլոր շահագրգիռ պետությունների հետ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներում:

ՌԴ նախագահը զրուցել է նաև Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում