Մարզեր

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի հավաքագրվել են 109,3 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները նախորդ տարի հավաքագրվել են 109,3 տոկոսով

Գեղարքունիքի մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտները 2025 թվականին հավաքագրվել են 109,3 տոկոսով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Յուրա Մուշեղյանը, Գավառ համայնքում տեղական բյուջեի  սեփական եկամուտները հավաքագրվել են 99,1, Վարդենիս համայնքում՝ 114,8, Մարտունի համայնքում՝ 112,5, Սևան համայնքում՝ 110,9, Ճամբարակ համայնքում 112,7 տոկոսով։

Պլանավորված 3 միլիարդ 798 միլիոն 95 հազար դրամի փոխարեն 2025 թվականի տարեկան արդյունքների հանրագումարով հավաքագրվել է 4 միլիարդ 150 միլիոն դրամ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում