Մարզեր

Գավառ համայնքում տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի առաջարկների նախնական գնահատման նիստը

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքում տեղի է ունեցել «Մասնակցային բյուջետավորում-2026» գործընթացի առաջարկների նախնական գնահատման նիստը

Գավառի համայնքապետարանում կայացել է «Մասնակցային բյուջետավորում» գործընթացի առաջարկների նախնական գնահատման նիստը, որը վարել է գնահատող հանձնաժողովի նախագահ, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, գնահատող հանձնաժողովին, որի կազմում ընդգրկված են նաև համայնքապետարանի, ՀԿ-ների, ավագանու, մշտադիտարկում իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակիցներ Հակոբ Սարգսյանը և Հռիփսիմե Զանգիզորյանը ներկայացրել են գործընթացի բովանդակությունը, առաջարկների ընդհանուր նկարագիրը, որին հաջորդել են նախաձեռնությունների մանրամասն ներկայացումները։

«Այս տարի Գավառ քաղաքից և բնակավայրերից ներկայացվել են ինը ծրագրային առաջարկներ, որոնք ուղղված են համայնքային զարգացման տարբեր ոլորտներին․ դրանք մշակութային, կրթական, մարզական, ենթակառուցվածքային և հանրային միջավայրի բարելավման նախաձեռնություններ էին։ Նախնական գնահատման փուլն իրականացվել է  հաստատված ընթացակարգերին և մասնակցային բյուջետավորման ուղեցույցի պահանջներին համապատասխան։ Հանձնաժողովի կողմից հավանության արժանացած և հանրային լսման փուլ անցած առաջարկները կներկայացվեն ավագանու հաստատմանը, որին կհաջորդեն հանրային քննարկումներն ու քվեարկությունը»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում