Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի ԱԳ նախարարին խաղաղության օրակարգին աջակցելու համար

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հայտարարությանը՝ շնորհակալություն հայտնելով խաղաղությանը և տարածաշրջանային համագործակցությանն ուղղված կոչերի համար։

«Շնորհակալություն եմ հայտնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարին և տարածաշրջանային մեր բոլոր այն գործընկերներին, որոնք աջակցում են Հայաստանի Հանրապետության հանրության մեծամասնության՝ խաղաղության գնալու և առևտուր անելու, ինչպես նաև «TRIPP»-ի շրջանակներում այդ առևտուրը զարգացնելու կոչերին»,– «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԱԺ նախագահը։

Ավելի վաղ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի ստորագրում և Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման՝ հնարավորինս արագ կյանքի կոչում։

Թուրքիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել էր Հայաստանում սպասվող 2026 թվականի հունիսին կայանալիք ընտրություններին՝ նշելով, որ այդ գործընթացը կարևոր փուլ է լինելու։

Հայերեն العربية English ქართული Türkçe 中文

Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը

Աշոցքում և Ամասիայում մեկնարկել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է իրականացնում կաթնամթերք արտադրող 11 ընկերություններում

Վարչապետի ելույթը Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովին

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանը նոյեմբերի 6-ին ունի մեկ մասնակից

Դատախազությունը Գետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով ապագա նախագահներին արգելվում է փոփոխություններ կատարել Օվալաձև աշխատասենյակում

Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան