ԵՄ դիտորդական առաքելության անդամները վկայականներ են հանձնել Մեղրիի արվեստի դպրոցի սաներին
1 րոպեի ընթերցում

Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության՝ Կապանի մասնաճյուղի ներկայացուցիչներն այցելել են Մեղրիի արվեստի դպրոց, վկայականներ հանձնել դպրոցի երիտասարդ նկարիչներին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵՄ առաքելությունը հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառմամբ։
«Առաքելության դիտորդները հանդիպեցին աչքի ընկած 4 աշակերտների հետ, որոնց աշխատանքները ցուցադրվել էին Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում՝ «Ինչպիսի՞ն է հավասարությունը» ցուցահանդեսի ժամանակ։ Երիտասարդ նկարիչներին հանձնվեցին վկայականներ և պատկերասրահից նրանց սեփական աշխատանքները»,-ասված է գրառման մեջ։
ԵՄ առաքելությունը շնորհակալություն է հայտնել Մեղրիի արվեստի դպրոցի տնօրենին և ուսուցիչներին երիտասարդ նկարիչներին ոգեշնչելու համար։
On 13 January our team in Kapan visited an art school in Meghri. EUMA monitors met with 4⃣ distinguished students whose artworks were displayed in Yeghegnadzor Regional Museum during an exhibition “What Equality Looks Like”. The young artists were presented with certificates and… pic.twitter.com/AQukXbZF2R
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) January 16, 2026