Իրան

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել խռովարարների հանցագործությունները

2 րոպեի ընթերցում

Իրանը ՄԱԿ-ին կոչ է արել դատապարտել խռովարարների հանցագործությունները

Իրանը ՄԱԿ-ից պահանջում է դատապարտել խռովարարների հանցագործությունները, որոնք կատարվել են Իսլամական Հանրապետությունում իրավապահ մարմինների ներկայացուցիչների և խաղաղ քաղաքացիների դեմ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Հրեշավոր հանցագործությունները, որոնք կատարվել են  իրավապահ մարմինների (աշխատակիցների) և սովորական քաղաքացիների դեմ, երեխաների և կանանց սպանությունները, մարդկանց հրկիզումները, հարձակումները հիվանդանոցների և բժշկական կենտրոնների վրա, մեծ քանակությամբ շտապ օգնության և հրշեջ մեքենաների հրկիզումները, մզկիթների և մշակութային կենտրոնների ավերումն «Իսլամական պետության» ահաբեկչության մոդելն են, և մենք պահանջում ենք, որ ՄԱԿ-ը դատապարտի այդ հանցագործությունները», - մեջբերել է նախարարի խոսքը պետական ​​հեռուստառադիոընկերությունը:

Ընդ որում, Արաղչին ընդգծել է, որ ԱՄՆ իշխանություններն Իսրայելի հետ միասին մեղսակից են «Իրանի դեմ ռազմական ագրեսիային» և պատասխանատվություն են կրում «վերջին անկարգությունների ժամանակ զինված ահաբեկիչների կողմից հարյուրավոր իրանցիների սպանության» համար: Նրա խոսքով՝ նրանք «չեն կարող թաքցնել իրենց հանցագործությունները՝ նիստ անցկացնելով Անվտանգության խորհրդում»:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի հրավերով հունվարի 15-ին արտակարգ նիստ է անցկացվել Իրանում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Դեկտեմբերի 28-ից Իրանում լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել իրանական ռիալի կտրուկ արժեզրկման և մեծ գնաճի ֆոնին։ Հակակառավարական ցույցերն ուղեկցվել են բախումներով և անկարգություններով։ Արևմտյան լրատվամիջոցները, վկայակոչելով իրավապաշտպան խմբերին, հայտնել են ավելի քան 2500 զոհի մասին, սակայն Իրանի ԱԳ նախարարը FoxNews-ի հետ հարցազրույցում նշել է, որ զոհերի թիվը մի քանի հարյուր է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում