Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է հանրապետական ու միջազգային մրցաշարերում աչքի ընկած մարզի բռնցքամարտիկներին և մարզիչներին

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունեց և մարզպետի շնորհակալագրով խրախուսեց միջազգային ու հանրապետական առաջնություններում մրցանակային տեղեր գրաված բռնցքամարտիկներին և նրանց մարզիչներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպման սկզբում Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը ներկայացրեց չորս տարիքային խմբերում մարզը ներկայացնող բռնցքամարտիկների գրանցած հաջողությունները հանրապետական ու միջազգային ստուգատեսներում՝ խոսելով նաև առաջիկա մրցաշարերի նախապատրաստության ու առաջնահերթ անելիքների մասին։

Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց մրցանակակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին, ցանկացավ հետագա հաջողություններ ու նորանոր հաղթանակներ՝ հույս հայտնելով, որ տարվա սկզբին դրանք կլինեն ավելի ծանրակշիռ ու ավելի հեղինակավոր ստուգատեսներում։

«Այս հաղթանակներն, անշուշտ, ոգևորում են նաև ձեր ընկերներին ու տարեկիցներին ու նպաստում, որ բռնցքամարտը մեզանում դառնա շատ ավելի ընդգրկուն ու մասսայական մարզաձև։ Իսկ առավել կարևորն այն է, որ ձեր հաղթանակներով դուք բարձր եք պահում Հայաստանի Հանրապետության, Գեղարքունիքի մարզի և ձեր համայնքների պատիվը, աշխարհին ճանաչելի դարձնում մեր երկիրը, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ մարզիչներիդ ու մարզիկներիդ»,-նշեց Կարեն Սարգսյանը։

Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեցին մարզիչներ Գևորգ և Գագիկ Սարգսյանները, Էդգար Սահակյանը, Հովիկ Վարդանյանը, Գևորգ Հովհաննիսյանը, Մարատ Կարոյանը, Տարոն Իսպիրյանը և Մանուշակ  Դավուդյանը։ Գեղարքունիքի մարզում բռնցքամարտի զարգացման գործում ունեցած վաստակի ու երկարամյա մարզչական աշխատանքում գրանցած հաջողությունների համար մարզպետի շնորհակալագրով պարգևատրվեց նաև արդեն վաստակած հանգստի անցած մարզիչ Վազգեն Շահինյանը։

Մարզիկներից Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրին արժանացան Մարտունի, Ճամբարակ, Սևան, Վարդենիս և Գավառ համայնքները ներկայացնող բռնցքամարտիկներ Ջուլիետա Մարգարյանը, Մարգարիտա Աղաբաբյանը, Գոռ Ղազարյանը, Սիմոն Սիմոնյանը, Արեգ Ավդալյանը, Շուշան Հովհաննիսյանը, Կարեն Զախարյանը, Աննա Մանուկյանը, Մերի Մանջոյանը, Ազատուհի Ներսիսյանը, Նազելի Ավագյանը, Մհեր Խեչոյանը, Արաքսյա Շառաջյանը, Էլեն Բարսեղյանը, Կարինե Դալլաքյանը, Արսեն Խլղաթյանը և Հայկ Մարգարյանը։

Հանդիպման ավարտին իր և  ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի անունից Գեղարքունիքի մարզի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Գևորգ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետ Կարեն Սարգսյանին՝ մարզում բռնցքամարտի զարգացմանը մշտապես աջակցելու և հաղթանակ գրանցած մարզիկներին խրախուսելու համար։  

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը