Հայաստան

Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

1 րոպեի ընթերցում

Հրշեջ-փրկարարները մարել են տան տանիքում բռնկված հրդեհը

Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները մարել են Մարգահովիտ գյուղի տներից մեկի տանիքում բռնկված հրդեհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։ 

«Հունվարի 14-ին, ժամը 13։52-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգահովիտ գյուղում այրվում է տան տանիք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,- ասված է հաղորդագրությունում։

Պարզվել է, որ հրդեհը է բռնկվել է գյուղի 18-րդ փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքում։

«Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։47-ին, մարվել՝ 15։18-ին։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 160 քմ)»,- նշում են ծառայությունից։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում