Ուկրաինայի Ռադան 18-րդ անգամ երկարաձգել է ռազմական դրությունն ու զորահավաքը

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի Գերագույն ռադան ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկրում երկարաձգել է ևս երեք ամսով։ Այս իրավական ռեժիմն ուժի մեջ կմնա առնվազն մինչև 2026 թվականի մայիսի 3-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԲԿ-Ուկրաինա»-ն։

Հունվարի 14-ին Ուկրաինայի խորհրդարանն ընդունել է ռազմական դրությունը երկարաձգող թիվ 14366 և ընդհանուր զորահավաքը երկարաձգող թիվ 14367 օրինագծերը։ Նախագահ Վոլոդիմիր Զելենսկին փաստաթղթերը Ռադային է ներկայացրել հունվարի 13-ին։

Ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու օգտին քվեարկել են համապատասխանաբար 333 և 312 պատգամավոր։

Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի Ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովն աջակցել էր Ուկրաինայում ռազմական դրության և զորահավաքի հետագա երկարաձգման մասին հրամանագրերին։

Փաստաթղթերի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել Ուկրաինայում ռազմական դրության և ընդհանուր զորահավաքի ժամկետը 90 օրով՝ 2026 թվականի փետրվարի 3-ի առավոտյան ժամը 5:30-ից մինչև մայիսի 3-ը ներառյալ։

2022 թվականի փետրվարին Ռուսաստանի հետ հակամարտության մեկնարկից ի վեր սա այս իրավական ռեժիմի 18-րդ երկարաձգումն է։

Գերագույն ռադան վերջին անգամ Ուկրաինայում ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը երկարաձգել էր մինչև 2026 թվականի փետրվարի 3-ը։

Հայերեն Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին